Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Երկաթդեֆիցիտային սակավարյունություն

Ավելի հաճախ հանդիպում են վաղ մանկական տարիքի երեխաների մոտ։ Հիմնականում զարգանում է օրգանիզմում երկաթի պակասի հետևանքով, որը կարող է առաջանալ մի շարք պատճառներից, մասնավորապես սխալ, ոչ լիարժեք սնուցումից, քանի որ երեխայի օրգանիզմում երկաթի պահանջը հիմնականում լրացվում է սննդի միջոցով։ Մայրական կաթում երկաթի քանակը մեծ չէ և այն կարողանում է բավարարել օրգանիզմի երկաթի պահանջի միայն 4%-ը։ Այդ պատճառով էլ երեխայի մոտ կյանքի առաջին ամիսներին նկատվում է երկաթի բացասական բալանս, այսինքն՝ նրա նկատմամբ եղած պահանջը գերակշռում է ընդունածը։ Երեխան սովորաբար օգտագործում է լյարդում կուտակված երկաթի պաշարը։ Երեխան կյանքի 5-6 ամսում օրգանիզմում եղած երկաթի պաշարները սպառում է և անհրաժեշտություն է զգացվում այն ներմուծել սննդի միջոցով։ Այդ պատճառով էլ սակավարյունության այս ձևն ավելի հաճախ հանդիպում է 5-6 ամսականից սկսած։

Ոչ լիարժեք, միակողմանի կաթնային, ածխաջրային սննդի, անբավարար քանակությամբ բանջարեղենի և մրգահյութերի օգտագործումը, հավելյալ սննդի ժամանակին չնշանակելը երեխաների մոտ առաջացնում է երկաթի պակաս, որի դերը արյունաստեղծման պրոցեսում, ինչպես, հայտնի է, չափազանց կարևոր է։

Սննդային սակավարյունության պատճառական և ախտածնային գործոնները բավական բարդ են։ Երկաթի պակասից բացի, կարևոր նշանակություն ունեն նաև հիպովիտամինոզը, մանավանդ B12-ի պակասը, գաստրոմուկոպրոտեինի անբավարարությունը, հաճախակի վարակները (թոքաբորբ, ռեսպիրատոր վարակներ), որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծում վաղ մանկական տարիքի երեխաների մոտ սակավարյունության զարգացման համար։

Երեք տարեկանից բարձր երեխաների մոտ երկաթդեֆիցիտային սակավարյունություն կարող է զարգանալ երեք հիմնական պատճառներից`

  1. սննդի միջոցով երկաթի անբավարար քանակի ներմուծումից,
  2. ներմուծված երկաթի անբավարար յուրացումից,
  3. օրգանիզմում երկաթի քանակի մեծ պահանջից։

Առաջին պատճառը անմիջականորեն առնչվում է երեխաների սնուցման կազմակերպման հետ։ Երկաթի անբավարար յուրացում է լինում ստամոքսաաղիքային տրակտի մի շարք սուր և քրոնիկական հիվանդությունների, ցելիակիայի և այլնի ժամանակ։ Երկաթի մեծ պահանջը օրգանիզմում կապված է երեխայի աճի հետ, որն ավելի ուժգին է դրսևորում առաջին երեք տարում։

Կլինիկորեն տարբերում են սակավարյունության`

  1. թեթև,
  2. միջին ծանրության և
  3. ծանր ձևերը։

Հիվանդության թեթև ձևի դեպքում հիվանդի ընդհանուր դրությունը քիչ է տուժում, նկատվում է ախորժակի անկում, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն։ Ծայրամասային ավշահանգույցները թեթևակի մեծանում են, լյարդը և փայծաղը չեն փոփոխվում, երբեմն կարող են մի փոքր մեծանալ։ Դիտվում է արյան գույնի ցուցանիշի (Fi) նվազում մինչև 0,5-0,7, հեմոգլոբինի քչացում մինչև 80գ/լ, էրիթրոցիտների քանակը պակասում է մինչև 3,5. 106, դիտվում է օլիգոքրոմազիա (էրիթրոցիտները ներկվում են շատ թույլ), պոլիքրոմատոֆիլիա (էրիթրոցիտները ներկվում են, ոչ միայն թթուներով՝ էոզինով, այլև հիմքերով՝ մեթիլենային կապույտով)։ Լեյկոցիտների և թրոմբոցիտների քանակը, ինչպես նաև լեյկոցիտային բանաձևը լինում են նորմայի սահմաններում։
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ երկաթի պակասի հետևանքով օրգանիզմում խանգարվում է նաև երկաթ պարունակող ֆերմենտների գործունեությունը, որը և հանգեցնում է էպիթելային բջիջների ռեգեներացիայի թուլացման։ Այդ պատճառով էլ սակավարյունության նույնիսկ թեթև ձևերի ժամանակ վարակների նկատմամբ երեխայի օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է։

Հիվանդության ծանր ձևի դեպքում երեխան կորցնում է մարմնի զանգվածը, մաշկը լինում է գունատ՝ մոմանման երանգով։ Որովայնը փքվում է, լյարդը և փայծաղը մեծանում են։ Առանձնապես մեծանում է փայծաղը, երբեմն հասնելով մինչև պորտի մակարդակին։ Որոշ հիվանդների մոտ կարող են առաջանալ, նաև արյունազեղումներ։ Հեմոգլոբինը իջնում է մինչև 35գ/լ%, էրիթրոցիտների քանակը կարող է հասնել մինչև 1,4.106, գույնի ցուցանիշը մոտենալ մեկի։ Դիտվում է կայուն անիզոցիտոզ (տարբեր չափերի էրիթրոցիտներ), պոյկիլոցիտոզ (տարբեր ձևի և չափի էրիթրոցիտներ), շատանում են էրիթրոցիտների երիտասարդ ձևերը, ի հայտ են գալիս միելոցիտներ, պրոմիելոցիտներ։ Էրիթրոցիտների օսմոտիկ կայունությունը գրեթե չի փոխվում։ Հայտնվում է լիմֆոցիտոզ, թրոմբոցիտոպենիա։ Ներկայումս ծանր ձևերը բավականին հազվադեպ են հանդիպում, ավելի հաճախ հանդիպում են թեթև և միջին ծանրության ձևերը։

 

Բուժումը։ Ձեռնարկվում են բուժման կոմպլեքս միջոցառումներ, որոնք ուղղված են սակավարյունություն առաջացնող պատճառների վերացման, ճիշտ ռեժիմի և սննդի կազմակերպմանը։ Անհրաժեշտ է լավ խնամք, մերսում, մարմնամարզություն։ Հիվանդը պետք է բավարար ժամանակով գտնվի մաքուր օդում։ Սնունդը պետք է լինի բազմատեսակ և վիտամիններով հարուստ։ Տարիքի հետ կապված սննդի օրաբաժինը պետք է պարունակի ձվի դեղնուց, լյարդ, խնձոր, միս։ Մեծ նշանակություն ունի երկաթի պատրաստուկների կիրառումը։ Բուժման արդյունավետությունը բարձրանում է պղնձի դեղորայքի միաժամանակյա նշանակումներից։ Աղիքներում լավ են ներծծվում երկարժեք երկաթի պատրաստուկները։

 

Կանխարգելումը։ Սկսվում է դեռևս նախածննդյան շրջանում և ուղղված է առաջին հերթին հղի կնոջ մոտ երկաթի պակասի վերացմանը։ Հղիները պետք է ստանան բավարար քանակի վիտամիններ, հանքային աղեր պարունակող լիարժեք սնունդ։ Երկպտուղ հղիության, ինչպես նաև արտահայտված տոքսիկոզի, հատկապես սակավարյունության ժամանակ, նպատակահարմար է երկաթի պատրաստուկների կանխարգելիչ ներմուծումը 4-6 շաբաթ տևողությամբ։ Ընդունված է, որ մինչև մեկ տարեկան երեխաները, որոնք ենթակա են սակավարյունությամբ հիվանդանալու վտանգին (անհասներ, բազմապտուղ հղիությունից ծնվածներ, ինչպես նաև այն հղիություններից, որոնք հղիության երկրորդ կեսում ընթացել են տոքսիկոզով) կարիք են զգում երկաթի դեղամիջոցների կանխարգելիչ ընդունումների (Վ.Պ. Բիսյարինա, Լ,Մ. Կազակովա)։ Գտնում են, որ վաղ տարիքի երեխաներին պետք է նշանակել երկաթ պարունակող հեղուկ միջոցներ։

Առաջին ամիսներին երեխաների սակավարյունության կանխարգելման համար շատ կարևոր նշանակություն ունի բավարար ժամկետով մաքուր օդում գտնվելը, մարմնի մերսումը և մարմնամարզությունը, հյութերի և բանջարեղենային հավելյալ սննդի, մսային կերակրաբաժինների ժամանակին կիրառումը։

 

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ